ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ֆիլհարմոնիկի տարեվերջյան ծրագրերը

Ֆիլհարմոնիկի տարեվերջյան ծրագրերը
01.12.2016 | 15:08

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեկտեմբերին կպատրաստվի 4 համերգի՝ դեկտեմբերի 2-ին, 6-ին, 12-ին և 16-ին: Այնուհետև` դեկտեմբերի 20-ին, 22-ին և 24-ին կներկայացնի Չայկովսկու «Շչելկունչիկ» ներկայացումը՝ 3D ձևաչափով՝ Սուքիաս Թորոսյանի ռեժիսուրայով:

Դեկտեմբերի 2-ին չեխ հայտնի դիրիժոր Լեոշ Սվարովսկին կղեկավարի նվագախումբը: Մենակատարն է ֆիլհարմոնիկի իտալացի ֆագոտահար Ջուզեպե Չաբոկին: Ջուզեպեի օգնությամբ ՀԱՖՆ-ն իտալացի դիրիժոր Ֆրանչեսկո Լա Վեկյայից ստացել է մեծ ու թանկարժեք նվեր՝ ավելի քան 800 պարտիտուր:
Դեկտեմբերի 6-ին ՀԱՖՆ-ը կմասնակցի կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի 60-ամյա հոբելյանին:
Դեկտեմբերի 12-ին ռուս փայլուն դաշնակահար Բորիս Բերեզովսկին կկատարի Չայկովսկու թիվ 2 կոնցերտը, իսկ ոչ պակաս բարձրակարգ դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը դեկտեմբերի 16-ին կներկայացնի Բուզոնի:


Տարեմուտին ֆիլհարմոնիկը պատրաստվում է բոլորովին նոր ձևաչափով ներկայացնելու «Շչելկունչիկը»` դեկտեմբերի 20-ին, 22-ին և 24-ին: Կստեղծվի 3D ձևաչափի այնպիսի պատկերազարդում, որի ընթացքում եռաչափ ակնոցների միջոցով հանդիսատեսը, կտրվելով իրականությունից, կհայտնվի իրական հեքիաթի աշխարհում:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ